լիցենզային պայմանագիր

Mtrobot.netառևտրային ռոբոտների օգտագործման լիցենզիոն համաձայնագիր

Նախքան ծրագրի կիրառումը խնդրում ենք ծանոթանալ իսկական լիցենզիոն համաձայնագրի պայմաններին: Ձեր կողմից ծրագրի ցանկացած կիրառում նշանակում է իսկական լիցենզիոն համաձայնագրի պայմանների ամբողջական և անվերապահ ընդունում:

Եթե Դուք չեք ընդունում լիցենզիոն համաձայնագրի պայմաններն ամբողջությամբ, Դուք իրավունք չունեք օգտագործել ծրագիրը ցանկացած նպատակով:

  1. Լիցենզիա

Տվյալ լիցենզիոն համաձայանգիրը («Լիցենզիա») կնքվել է Ձեր, վերջնական օգտատիրոջ («Օգտատեր») և ИП “Бышко Валерий Николаевич” УНП 291396650, Республика Беларусь, г. Столин, ул. Терешковой д. 19 («mtrobot.net»), որը ծրագրի բացառիկ իրավունքների կրողն է, միջև: Լիցենզիան սահմանում է Օգտատիրոջ կողմից “mtrobot.net”  ընկերության ցանկացած առևտրային ռոբոտի և metatrader 4 հարթակում ավտոմատ առևտրի համար նախատեսված Ծրագրի փաստաթղթերի օգտագործման պայմանները:

1.1. Ծրագիրը պատճենելով և տեղադրելով այն անհատական համակարգչի կամ սերվերի վրա՝ Օգտատերը արտահայտում է իր լիարժեք համաձայնությունը Լիցենզիայի բոլոր պայմաններին:

1.2. Ծրագրի օգտագործումը թույլատրվում է միայն իրական Լիցենզիայի պայմանների ընդունման դեպքում: Եթե Օգտատերը չի ընդունում Լիցենզիայի պայմանները ամբողջ ծավալով, Օգտատերը իրավունք չունի կիրառել Ծրագիրը որևէ նպատակով: Ծրագրի օգտագործումը Լիցենզիայի պայմաններից որևէ մեկի խախտմամբ (չկատարմամբ) արգելվում է:

1.3. Տվյալ Լիցենզիայի պայմաններով Ծրագրի օգտագործումը կատարվում է անհատույց: Տվյալ լիցենզիայով չնախատեսված պայմաններով և տարբերակներով Ծրագրի օգտագործումը հնարավոր է միայն Իրավատիրոջ հետ առանձին համաձայնագրի հիման վրա Իրավատիրոջ կողմից սահմանված պայմաններով:

  1. Ծրագրի նկատմամբ իրավունքներ

Ծրագրի նկատմամբ բացառիկ իրավունքը պատկանում է Իրավատիրոջը:

  1. Օգտատիրոջ իրավունքները

3.1. Ծրագիր. իրավատերը օգտատիրոջը տրամադրում է ուղղակի ֆունկցիոնալ նշանակությամբ ծրագիրը օգտագործելու ոչ բացառիկ չփոխանցվող իրավունք (հասարակ լիցենզիա), որի նպատակն է կատարել դրա պատճենում և տեղադրում օգտատիրոջ անհատական համակարգչի/համակարգիչների վրա կամ սերվեր(ներ)ում: Օգտատերը իրավունք ունի կատարել ծրագրի տեղադրում անսահամանափակ թվով անհատական համակարգիչների, բայց խստիվ սահմանափակ քանակությամբ առևտրային հաշիվների վրա:

3.2. Սահմանափակումներ. բացառությամբ տվյալ լիցենզիայով կամ գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերի՝ Օգտատերը իրավունք չունի իրականացնել և/կամ թույլատրել Ծրագրի հետ կապված հետևյալ գործողությունների կատարումը՝

– վերամշակում կամ մոդիֆիկացիա;

– փոփոխություն, ապակազմավորում, ապախմբավորում, ապակոդավորում և այլ գործողություններ Ծրագրի օբյեկտային կոդի հետ, որոնց նպատակն է Ծրագրում կիրառվող ալգորիթմների իրականացման մասին տեղեկատվության ստացումից և չսանկցիավորված օգտագործումից Ծրագրի պաշտպանության համակարգի խափանումը, ինչպես նաև առանց Իրավատիրոջ գրավոր համաձայնության ածանցյալ արտադրանքների ստեղծումը;

– հեղինակային իրավունքի մասին ցանկացած ծանուցման հեռացում;

– Ծրագրի՝ տվյալ Լիցենզիայով անմիջականորեն չնախատեսված այլ կիրառություն:

  1. Ծրագրի օգտագործման պայմաններ

4.1. Օգտատերն իրավունք ունի օգտագործել ծրագիրը միայն իր հաշիվների վրա:

  1. Լիցենզիայի նկատմամբ պատասխանատվությունը և երաշխիքները

5.1. Ծրագիրը տրամադրվում է “ինչպես կա” (as is) պայմանով: Իրավատերը ոչ մի երաշխիք չի տրամադրում՝ կապված Ծրագրի անսխալ և անընդհատ աշխատանքի, Օգտատիրոջ կոնկրետ նպատակներին, շուկայական մակարդակին Ծրագրի համապատասխանության հետ, ինչպես նաև չի տրամադրում տվյալ Լիցենզիայում ուղղակիորեն չնշված այլ երաշխիքներ:

5.2. Գործող օրենսդրությամբ թույլատրվող առավելագույն չափով Իրավատերը որևէ պատասխանատվություն չի կրում Ծրագրի օգտագործման կամ չօգտագործման որևէ ուղղակի կամ անուղղակի հետևանքների և/կամ Ծրագրի օգտագործման կամ չօգտագործման արդյունքում, այդ թվում Ծրագրի աշխատանքում հնարավոր սխալների կամ  խափանման պատճառով Օգտատիրոջը կամ երրորդ կողմին պատճառված վնասի համար:

5.3. Առանց ցանկացած այլ իրավունքների վնասման՝ Իրավատերը կարող է դադարեցնել տվյալ Լիցենզիայի գործողությունը, եթե Օգտատերը չի պահպանում Լիցենիզիայի պայմանները: Այդ դեպքում Օգտատերը պարտավոր է ապատեղադրել և վերացնել Ծրագրի՝ իր մոտ եղած բոլոր պատճենները: