Ռիսկերի բացահայտում

«MTRobot.net» պորտալի ադմինիստրատորը զգուշացնում է վարկային հենարանով առևտրի դեպքում ռիսկերի մասին: Որքա՞ն ռիսկային են միջազգային արժութային Ֆորեքս շուկայում ներդրումները: Այս հարցի պատասխանը կախված է, նախ և առաջ, ներդրման ընտրված ռազմավարությունից: Այո’, հենց ներդրումները, քանի որ ցանկացած անփորձ թրեյդերի սովարական արժութային սպեկուլյացիաները դատապարտված են ձախողման: Սա ունի մի քանի պատճառ. մարդ չի կարող ճիշտ որոշում կայացնել այս կամ այն արժութային զույգի առքի կամ վաճառքի մասին ֆունդամենտալ այն գործընթացները չհասկանալու պատճառով, որոնք շարժում են արժութային փոխարժեքները այս կամ այն ուղղությամբ: Բայց նույնիսկ եթե թրեյդերը չի սխալվում, նա չի կարող ադեկվատ ձևով գնահատել հնարավոր ռիսկերը կամ հնարավոր եկամուտը մի շարք գործոնների պատճառով, որոնց վրա սովորական մարդը ուղղակիորեն չի կարող ազդել:

Հարկավոր է չմոռանալ, որ ցանկացած սպեկուլյացիա բարձր ռիսկայնությամբ ձեռնարկում է: Այստեղ միակ ելքը կարող է լինել ամբողջությամբ ավտոմատ առևտրային համակարգը, որը գործում է՝ ըստ նախապես հետաձգված ալգորիթմի, և չի երազում անհավանական եկամտի մասին, ինչպես մարդը: Առևտրային ռոբոտների մոտ բոլոր ռիսկերը սահմանված են և ունեն սահամանափակումներ, իսկ թրեյդերի մոտ այդպես չէ: Բայց նույնիսկ այս դեպքում թրեյդերը կարող է ամեն ինչ փչացնել…

Չէ՞ որ ավտոմատ առևտրային համակարգերը նշված շուկայական պայմաններով ճկուն կարգավորման կամ օպտիմալացման հնարավորություն ունեն: Եվ եթե սկսնակ թրեյդերը, օրինակ, ավելացնի բացվող դիրքի ծավալը առևտրային ռոբոտով՝ ագահորեն ակնկալելով 100000% եկամուտ, իսկ շուկան հանկարծ անսպասելիորեն սկսի անկանոն շարժվել (ինչը տեղի է ունենում ոչ հազվադեպ), մեծ վնասով գործարքների որոշ քանակ կարող է էականորեն փչացնել մինչ այդ եկամտաբեր եղած առևտրի ընդհանուր պատկերը կամ ամբողջապես սնանկացնել թրեյդերին:

Այդ պատճառով անհրաժեշտ է հետևել ռիսկի սահմանափակման մի քանի խորհուրդների՝

  1. Երբեք չխառնվել ավտոմատ համակարգի աշխատանքին՝ առանց սուր անհրաժեշտության;
  2. Ֆորեքս խորհրդատուների համար օգտագործել առանձին առևտրային հաշիվ և բացի ռոբոտից՝ չիրականացնել գործարքներ այդ հաշվի վրա;
  3. Առևտրային ռոբոտին տրամադրել շուրջօրյա անխափան հասանելիություն Ֆորեքս շուկային՝ օգտագործելով առանձնացված VPS սերվերը:
  4. Չներդնել բոլոր դրամական միջոցները մի առևտրային հաշվի վրա, ռիսկի դիմել միայն այն քանակության գումարով, որը չի կարող վատթարացնել թրեյդերի կյանքը անսպասելի դեպքերում:

Հետևելով այս պարզ կանոններին՝ Դուք կպաշտպանեք Ձեզ բարձր ռիսկերից:

Եվ, այնուամենայնիվ, անցյալում առևտրի եկամտաբեր արդյունքները չեն երաշխավորում նմանատիպ հաջողություն ապագայում: Ցանկացած պահի իրավիճակը արժութային շուկայում կարող է փոխվել, և ռոբոտների նախորդ կարգավորումները կարող են արդեն չաշխատել նոր պայմաններում այնպես, ինչպես նախկինում: Մեր ընկերությունն իհարկե ժամանակին տրամադրում է Ֆորեքս խորհրդատուների կարգավորումների թարմացումները, բայց չկա ոչ մի իդեալական բան: Բացի այդ՝ գոյություն ունեն նաև ոչ շուկայական գներ. դա պրովայդերի մոտ կապի կորուստն է, սերվերի կոտրումը կամ բրոկերի հարթակի աշխատանքի դադարումը կամ մեկ այլ ֆորս մաժոր: «MTRobot.net»-ը պատասխանատվություն չի կրում Ձեր դրամական միջոցների կորստի համար, երբ Դուք ամբողջությամբ կամ մասնակի հիմնվել եք այս կայքում նշված և Ֆորեքս թրեյդինգին նվիրված տեղեկատվության վրա՝ ներառյալ տվյալները, գնանշումները, գրաֆիկները, ռոբոտները, կա՛մ առաջարկությունների, կա՛մ ազդանշանների հիման վրա արժութային գործիքներով չհամակարգված առևտուրը: «MTRobot.net»-ի մշակողների խորհրդատուներից օգտվելով՝ Դուք համաձայնում եք միջազգային արժութային Ֆորեքս շուկայում առևտրի ռիսկերի հետ և «MTRobot.net»-ի նկատմամբ որևէ պահանջ չեք ունենա առևտրային ռոբոտների աշխատանքի անհաջող արդյունքների դեպքում: Անցյալի եկամտաբերությունը չի երաշխավորում եկամտաբերություն ապագայում: Մի՛ մոռացեք, որ Ֆորեքս խորհրդատուն, նախ և առաջ, մասնագիտական գործիք է թրեյդերի ձեռքում, և թե ինչպես նա դա կօգտագործի, կախված է նաև արդյունքը:

Առևտրային գործիքները կարող են հարմար չլինել բոլոր ներդրողների համար, այդ պատճառով Ձեզ անհրաժեշտ է տեղեկացված լինել Ֆորեքս շուկայում սպեկուլյացիաների հետ կապված ռիսկերի մասին և օգնության համար դիմել անկախ ֆինանսական խորհրդատուներին հարցերի կամ կասկածների առաջացման դեպքում:

© Ծրագրային ապահովման հեղինակային իրավունքը պատկանում է «MTRobot.net»-ին: