Պայմաններ եւ վաճառքի

Հրապարակային աֆերտա

Սույն փաստաթուղթը (Արտադրանքի վաճառքի կանոնները), ինչպես նաև Վաճառողի կողմից http://mtrobot.net  հասցեով ինտերնետ խանութում ներկայացված Արտադրանքի նկարագրությունը, ընդհանուր առմամբ հրապարակային աֆերտա են, այսինքն՝ Վաճառողի՝ http://mtrobot.net  կայքի օգտատեր հանդիսացող ֆիզիկական անձի հետ (այսուհետ՝ Գնորդ) մանրածախ առևտրի պայմանագիր կնքելու առաջարկ:

Հասկացություններ

Կանոններ — ինտերնետ խանութում Արտադրանքի պատվերի դեպքում Գնորդի կողմից պարտադիր ծանոթացման ենթակա փաստաթուղթ:

Գնորդ — ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով նպատակ ունի ինտերնետ խանութում պատվիրել կամ ձեռքբերել կամ ինտերնետ խանութում պատվիրող, ձեռքբերող կամ ինտերնետ խանութում ձեռքբերված Արտադրանքը օգտագործող անձ է:

Վաճառող — ИП “Бышко Валерий Николаевич” УНП 291396650 իրավաբանական անձ, որը իրականացնում է Արտադրանքի վաճառք ինտերնետ խանութի միջոցով:

Արտադրանք — ծրագրային ապահովում և/կամ ինտելեկտուալ գործունեության արդյունքների օգտագործման իրավունք, որը ներկայացված է առանձին-առանձին կամ ամբողջապես ինտերնետ խանութում վաճառքի համար: Արտադրանքի ցանկը սահմանվում է Վաճառողի կողմից:

Ինտերնետ խանութ  — Վաճառողի առևտրային հարթակ, որը տեղակայված է տվյալ ինտերնետ խանութում և պարունակում է տեխնիկական հնարավորություններ Գնորդի կողմից նկարագրությունը դիտելու և Արտադրանքը պատվիրելու համար:

Արտադրանքի վաճառքի պայմաններ

  • Պատվիրելով կամ ձեռքբերելով Արտադրանքը ինտերնետ խանութի միջոցով, Գնորդը համաձայնում է Կանոնների հետ:
  • Վաճառողը իրավունք ունի ցանկացած պահի փոփոխություններ մտցնել տվյալ Կանոններում, ինչպես նաև Արտադրանքի նկարագրության մեջ՝ ներառյալ նրա գինը:
  • Գնորդի կողմից հրապարակային աֆերտայի ընդունումը, որի մի մասն են տվյալ Կանոնները, կատարվում է Արտադրանքի վճարման ճանապարհով՝ ձևակերպված պատվերի պայմանների համապատասխան, ինչը միաժամանակ համարվում է Գնորդի կողմից Արտադրանքը ձեռքբերելու մտադրության արտահայտություն: Գնորդի կողմից աֆերտայի ընդունման պահից Գնորդի կողմից վճարված Արտադրանքի ձեռքբերումը համարվում է կնքված:
    Արտադրանքի վճարման պահը հաշվարկային հաշվի վրա կամ Վաճառողի, Վաճառողի կողմից վճարման ընդունման համար լիազորված երրորդ անձանց դրամարկղ դրամական միջոցների համապատասխան գումարի ամբողջ ծավալի մուտքագրումը կամ Վաճառողի կամ Վաճառողի կողմից վճարման ընդունման համար լիազորված երրորդ անձանց լիազորված ներկայացուցչին դրամական միջոցների կանխիկ տրամադրումը:
  • Ինտերնետ խանութում Արտադրանքի ձեռքբերման նպատակով Գնորդը իրականացնում է Արտադրանքի ձեռքբերման պատվերի ձևակերպում: Պատվերի ձևակերպումը իրականացվում է համատասխան ինտերֆեյսի օգնությամբ, որը տեղադրված է ինտերնետ խանութի էջերում:
    Պատվերի ձևակերպման դեպքում Գնորդը Վաճառողին է տրամադրում հետևյալ տեղեկատվությունը՝

Ֆիզիկական անձանց դեպքում՝

  • Գնորդի անուն, ազգանուն, հայրանուն;
  • Կոնտակտային հեռախոսահամար;
  • Գնորդի էլ. հասցե;
  • Գնորդի հասցե (եթե պահանջվում է);
  • Վճարման տարբերակ (Վաճառողի կողմից տրամադրված տարբերակներից մեկի ընտրություն);

Իրավաբանական անձանց դեպքում՝

  • Ամբողջական անվանում;
  • Արտադրանքը ստանալու համար լիազորված ներկայացուցչի անուն, ազգանուն, հայրանուն;
  • Կոնտակտային հեռախոսահամար;
  • Գնորդի էլ. հասցե;
  • ИНН և КПП;
  • Գնորդի հասցե;
  • Իրավաբանական հասցե:

Գնորդը կրում է ամբողջական պատասխանատվություն սխալ տեղեկատվության տրամադրման համար, որը առաջացնում է Վաճառողի կողմից Գնորդի նկատմամբ սեփական պարտավորությունների պատշաճ կատարման անհնարինություն:

  • Գնորդի կողմից Արտադրանքի դիմաց վճարումը կատարվում է ինտերնետ խանութի էջերում համապատասխան Արտադրանքի նկարագրությամբ սահմանված գնով, տարբերակով և պատվերի պահին Գնորդի կողմից համաձայնեցված ժամկետներում:
  • Նման պայմանավորվածության առկայության դեպքում Գնորդի կողմից պատվիրված Արտադրանքը կամ նրա մի մասը ներբեռման հղման տրամադրման ճանապարհով ենթակա է Վաճառողի կամ Վաճառողի կողմից լիազորված երրորդ անձի կողմից առաքման պատվերի ձևակերպման պահին Վաճառողի կողմից նշված պայմաններով և ժամկետներում:
  • Գնորդի կողմից վճարված Արտադրանքի իրացման անհնարինության դեպքում Վաճառողը պարտավորվում է ծանուցել Գնորդին Գնորդի կողմից նշված էլ. հասեցին հաղորդագրություն ուղարկելու կամ կոնտակտային հեռախոսահամարով տեղեկացնելու ճանապարհով: Տվյալ դեպքում կողմերի հետագա փոխազդեցությունը սահմանվում է անհատական կարգով:
  • Արտադրանքը համարվում է Գնորդին փոխանցված Գնորդի կողմից նրա ներբեռման պահից: Վաճառողը իրավունք ունի չփոխանցել չվճարված Արտադրանքը Գնորդին:
    Արտադրանքը համարվում է Գնորդի կողմից ընդունված նշված Արտադրանքին Գնորդին հասանելիության տրամադրման կամ Գնորդին էլ. հասցեով Արտադրանքի ուղարկման պահից: Մտավոր գործունեության՝ Գնորդին փոխանցելու ենթակա արդյունքների օգտագործման իրավունքը համարվում է Գնորդին փոխանցված Գնորդի կողմից դրանց վճարման պահից, իսկ հեղինակային իրավունքների պաշտպանության տեխնիկական միջոցների կիրառման դեպքում՝ Գնորդին պաշտպանության նման միջոցների ելքագրման հասնաելիության տրամադրման կամ Գնորդին էլեկտրոնային կապով նման միջոցների ուղարկման պահից:
  • Գնորդն իրավունք ունի հրաժարվել Արտադրանքի ձեռքբերումից միայն մինչև դրա փոխանցումը (մինչև ներբեռման սկիզբը): Արտադրանքից Գնորդի հրաժարվելու դեպքում Վաճառողը պետք է նրան վերադարձնի նրա կողմից վճարված գումարը՝ բացառությամբ Վաճառողի՝ դրամական միջոցները վերադարձնելու հետ կապված ծախսերի, ոչ ուշ, քան Գնորդի կողմից էլ. հասցեով ուղարկված կամ գրավոր համապատասխան պահանջի ներկայացումից 10 օրացույցային օրն է:
  • Արտադրանքի օգտագործման իրավունքը տրամադրվում է Գնորդին հետևյալ պայմաններով՝
  • Փոխանցումը տեղի է ունենում պարզ (ոչ բացառիկ) լիցենզիայի հիման վրա:
  • Փոխանցվող իրավունքի արժեքը սահմանվում է Արտադրանքի նկարագրությամբ:
  • Փոխանցվող իրավունքի ծավալը սահմանվում է Արտադրանքի նկարագրությամբ, հակառակ դեպքում իրավունքը փոխանցվում է վերարտադրման իրավունք ներառող, տեղադրելու, պատճենելու և մեկնարկի իրավունքով սահմանափակված ծավալով: Փոխանցվող իրավունքների ծավալը սահմանափակվում է վերջնական օգտատիրական լիցենզիոն համաձայնագրի պայմաններով այն դեպքում, եթե նման համաձայնագիրը կցվում է Արտադրանքի նմուշին:
  • Իրավունքների փոխանցման ժամկետը և այն տարածքը, որին փոխանցվում է իրավունքը, սահմանվում են վերջնական օգտատիրական լիցենզիոն համաձայնագրով:
  • Վաճառողը պատասխանատվություն չի կրում Արտադրանքի ոչ պատշաճ օգտագործման արդյունքում Գնորդին պատճառված վնասի համար:
  • Վաճառողը իրավունք ունի վերազիջել կամ այլ կերպ փոխանցել իր իրավունքները և պարտավորությունները, որոնք բխում են Գնորդի հետ նրա հարաբերություններից, երրորդ անձանց Գնորդի իրավունքների և հետաքրքրությունների պահպանման դեպքում:
  • Գնորդը երաշխավորում է, որ Արտադրանքի օգտագործման պահին ունի ամբողջական գործունակություն և Արտադրանքի գնման համար անհրաժեշտ լիազորություններ:
  • Վաճառողը պարտավորվում է ապահովել Գնորդի անհատական տվյալների գաղտնիությունը: Վաճառողը պարտավորվում է չհրապարակել Հաճախորդից ստացված տեղեկատվությունը՝ բացառությամբ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան Վաճառողի կողմից տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև գործակալներին և երրորդ անձանց, ովքեր գործում են Վաճառողի հետ կնքված պայմանագրի հիման վրա, Գնորդի առաջ պարտավորությունների կատարման նպատակով:
    Վաճառողը պատասխանատվություն չի կրում ինտերնետ խանութում հրապարակային ձևով Գնորդի կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակման համար: