Մեր առավելությունները

Ալգորիթմային առևտուրն ունի մի շարք իրական առավելություններ՝ համեմատած մեխանիկական առևտրի հետ, որոնցից են՝

  • Ճշգրտություն և անսխալականություն

Առևտրային ռոբոտների աշխատանքի հիմքում ընկած են խիստ ալգորիթմներ: Նրանք բաց չեն թողնի առևտրային համակարգի և ոչ մի ազդանշան, չեն շփոթի ստեղնաշարի կոճակները, չեն սխալվի գործարքի համարը մուտքագրելիս, չեն շեղվի հեռախոսազանգի պատճառով: Նրանց միակ խնդիրը շուկայի շարժին հետևելն է:

  • Արագություն

Փորձառու թրեյդերը կարող է արագ գնահատել վիճակը շուկայում և ավելի արագ իրականացնել գործարքները: Բայց նա ունակ չէ դա անել կայծակնային արագությամբ: Առևտրային ռոբոտը հաշված վայրկյանների ընթացքում վերլուծում է ստացվող տեղեկատվության ողջ ծավալը: Եվ միաժամանակ գործարքներ է իրականացնում այնքան արագ, որքան թույլ է տալիս ենթակառուցվածքը:

Շուկայի ցանկացած շարժի նկատմամբ ակնթարթային արձագանքը թույլ է տալիս հեշտությամբ հաշտվել ավտոմատ առևտրի հիմնական թերության՝ ֆունդամենտալ վերլուծության օգտագործման անհնարինության հետ: Ոչ մի ռոբոտ ունակ չէ կանխատեսել շուկայական գները՝ հիմնվելով նորությունների և իրադարձությունների վրա, չնայած լավ ռոբոտը ունակ է արձագանքել առաջին առևտրային ազդանշաններին ավելի արագ, քան թրեյդերը կմտնի շուկա:

  • Զգացմունքների իսպառ բացակայություն

Առևտրային ռոբոտը ազարտ չունի և չի ներշնչվում: Ցասման մեջ դուրս չի գալիս թույլատրելի ռիսկերի սահմաններից, չի «կախվում» թրեյդերների ֆորումներում, չի հուսահատվում մի շարք վնասով գործարքների կամ անձնական խնդիրների պատճառով: «Անհոգի» ալգորիթմը հստակորեն աշխատում է տրված ծրագրով:

  • «Մշտական շարժիչ»

Առևտրային հարթակների՝ բջջային սարքավորման համար նախատեսված տարբերակների առաջացումը էականորեն հեշտացրեց թրեյդերների կյանքը՝ ազատելով նրանց համակարգիչների դիմաց ժամերով նստելու անհրաժեշտությունից: Բայց բջջային թրեյդինգը պահանջում է ուշադրության՝ ոչ պակաս կենտրոնացում և թույլ չի տալիս շեղվել առևտրից նույնիսկ մեկ րոպեով: Սա ամենաանբարենպաստ ձևով ազդում է ինչպես թրեյդերի առողջության, այնպես էլ նրա առևտրի արդյունքների վրա:

Ի տարբերություն մարդկանց՝ ռոբոտը չի հոգնում. նա ինտենսիվորեն և արդյունավետորեն աշխատում է օրական 24 ժամ: Ալգորիթմային առևտրի դրական կողմերն ակնհայտ են, չնայած յուրաքանչյուր ալգորիթմ չէ, որ ճիշտ է աշխատում, կարող է ամբողջությամբ օգտագործել Metatrader առևտրային հարթակի հնարավորությունները և լուծել խնդիրներ այս կամ այն ռազմավարության շրջանակներում:

Փորձառու թրեյդերի համար իդեալական տարբերակ է սեփական ծրագրի կիրառումը, որը հիմնվում է բացառիկ առևտրային ռազմավարության վրա: Դրա ստեղծման համար կարելի է վարձել լավ ծրագրավորող, բայց եթե նա նույնկերպ լավ է կողմնորոշվում արժութային շուկայի յուրահատկություններում, Ձեր ռազմավարությունն ավտոմատ կերպով կդադարի բացառիկ լինել: Իսկ եթե ծրագրավորողը չգիտի շուկայական առևտրի առանձնահատկությունները, դժվար կլինի նրան խնդիր առաջադրել այնպես, որ արդյունքը Ձեզ ձեռնտու լինի:

Ձեր ուշադրությանը առաջարկվող առևտրային ռոբոտները մշակված են փորձառու ծրագրավորողների կողմից, ովքեր իդեալապես տիրապետում են մաթեմատիկական գործիքային վերլուծության մեթոդներին՝ համագործակցելով պրակտիկ  արհեստավարժ թրեյդերների հետ:

Ստեղծելով սեփական արտադրանք՝ մենք հաշվի ենք առել ալգոթրեյդինգի բոլոր նրբությունները, իրականացրել ենք առավելագույն հնարավորությունները և նվազագույնի ենք հասցրել խնդիրներն ու սահմանափակումները:

Ձեռքբերելով մեր արտադրանքը՝ Դուք կարող եք՝

  • առևտուր իրականացնել առավելագույն շահույթով և նվազագույն ռիսկերով:

Ռոբոտների աշխատանքի հիմքում են դրված առավել հաջող առևտրային ռազմավարությունները, որոնց արդյունավետությունը հաստատված է պրակտիկայով: Բոլոր ծրագրերը նախապես փորձարկված են պատմական տվյալների հիման վրա:

  • ընտրել օպտիմալ ֆունկցիոնալ:

Մենք մշակում ենք առևտրային ռոբոտներ, որոնց հիմքում փորձառու թրեյդերների կողմից ստուգված հուսալի ռազմավարություններ են: Ճկուն զգայուն կարգավորումները, ինչպես նաև ռոբոտների աշխատանքը բաժանող տարբեր հոսքեր թույլ են տալիս Ձեզ ձեռքբերել փորձ , սովորություններ, հնարավորություններ և պատրաստի ծրագրեր, որոնք առավելապես հարմարեցված են Ձեր պահանջներին: Ռոբոտները համադրելի են միմյանց, ինչը նշանակում է, որ մեկի աշխատանքը չի հատվի մյուսի աշխատանքի հետ, այսպիսով՝ Դուք ինքնուրույն կարող եք հավաքել ագրեգատ առավել հաջող ավտոմատացված ռազմավարություններից:

  • ստանալ թափանցիկ ալգորիթմներ

Մեր բոլոր ռազմավարություններն ու ալգորիթմները բաց են: Դուք ինքներդ կարող եք փորձել ցանկացած ռազմավարություն մեխանիկական առևտրում և միայն նրա եկամտաբերության մեջ համոզվելուց հետո գնել համապատասխան ռոբոտը: