Գաղտնիության քաղաքականություն

Անհատական տվյալների գաղտնիության սույն քաղաքականությունը (այսուհետ՝ գաղտնիության քաղաքականություն) գործում է ողջ տեղեկատվության նկատմամբ, որը «MTRobot» պորտալի ադմինիստրացիան կարող է ստանալ Օգտատիրոջ կողմից «MTRobot» ընկերության կայքի, ծրագրերի և ծառայությունների օգտագործման ժամանակ:

1.ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈւՄ

1.1. Գաղտնիության սույն քաղաքականության մեջ օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1.1.1. «Կայքի ադմինիստրացիա» – կայքի կառավարման լիազորված աշխատակիցներ, ովքեր գործում են «MTRobot»-ի անունից, կազմակերպում և (կամ) իրականացնում են անհատական տվյալների մշակում, ինչպես նաև սահմանում են անհատական տվյալների մշակման նպատակները, մշակման ենթակա անհատական տվյալների կազմը, անհատական տվյալներով իրականացվող գործողությունները:

1.1.2. «Անհատական տվյալներ» – ուղղակի կամ անուղղակի սահմանված կամ սահմանվող ֆիզիկական անձին (անհատական տվյալների սուբյեկտին) վերաբերող ցանկացած տեղեկատվություն:

1.1.3. «Անհատական տվյալների մշակում» – ցանկացած գործողություն (գործարք) կամ գործողությունների (գործարքների) ամբողջություն, որոնք իրականացվում են ավտոմատացված միջոցների օգտագործմամբ կամ առանց նման միջոցների կիրառման անհատական տվյալներով՝ ներառյալ անհատական տվյալների հավաքումը, գրանցումը, համակարգումը, կուտակումը, պահումը, ճշտումը (թարմացում, փոփոխում), առանձնացումը, օգտագործումը, փոխանցումը (տարածում, տրամադրում, հասանելիություն), արգելափակումը, հեռացումը, ոչնչացումը:

1.1.4. «Անհատական տվյալների գաղտնիություն» – առանց անհատական տվյալների սուբյեկտի համաձայնության կամ այլ օրինական հիմքի առկայության՝ դրանց տարածումը չթույլատրելու պարտադիր պահանջ օպերատորին կամ անհատական տվյալներին հասանելիություն ստացած այլ անձանց:

1.1.5. ««MTRobot» կայքի օգտատեր (այսուհետ՝ օգտատեր)» – ինտերնետ ցանցի միջոցով կայքին հասանելիություն ունեցող և ինտերնետ խանութի կայքը օգտագործող անձ:

1.1.6. «Cookies» — տվյալների վեբ սերվերով ուղարկված և օգտատիրոջ համակարգչի վրա պահվող ոչ մեծ հատված, որը վեբ հաճախորդը կամ վեբ բրաուզերը ամեն անգամ ուղարկում է վեբ սերվերին HTTP հարցումով համապատասխան կայքէջը բացելու փորձի դեպքում:

1.1.7. «IP հասցե» — եզակի ցանցային հասցե համակարգչային ցանցում, որը կառուցվել է՝ ըստ IP արձանագրության:

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

2.1. Օգտատիրոջ կողմից «MTRobot» կայքի օգտագործումը նշանակում է համաձայնություն գաղտնիության սույն քաղաքականության և օգտատիրոջ անհատական տվյալների մշակման պայմանների հետ:

2.2. Գաղտնիության քաղաքականության պայմանների հետ անհամաձայնության դեպքում օգտատերը պետք է դադարեցնի «MTRobot» կայքի օգտագործումը:

2.3. Գաղտնիության սույն քաղաքականությունը կիրառվում է միայն «MTRobot» կայքի նկատմամբ: «MTRobot» կայքը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կայքերի համար, որոնց օգտատերը կարող է անցնել, ենթադրենք, «MTRobot» կայքում եղած հղումով:

2.4. Կայքի ադմինիստրացիան չի ստուգում «MTRobot» կայքի օգտատիրոջ կողմից տրամադրվող անհատական տվյալների ճշգրտությունը:

 

  1. 3. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ

3.1. Գաղտնիության սույն քաղաքականությունը սահմանում է «MTRobot» կայքի ադմինիստրացիայի պարտավորությունները «MTRobot» կայքում գրանցվելիս կամ ապրանքի ձեռքբերման նպատակով պատվերի ձևակերպման ժամանակ կայքի ադմինիստրացիայի հարցմամբ օգտատիրոջ կողմից տրամադրվող անհատական տվյալների գաղտնիության պաշտպանման ռեժիմի ապահովման հարցում:

3.2. Գաղտնիության սույն քաղաքականության շրջանակներում մշակման թույլատրված անհատական տվյալները օգտատիրոջ կողմից տրամադրվում են «MTRobot» կայքում պատվերի ձևակերպման բաժնում գրանցման ձևի լրացման ճանապարհով և ներառում են հետևյալ տեղեկատվությունը՝

3.2.1. օգտատիրոջ անուն, ազգանուն, հայրանուն;

3.2.2. օգտատիրոջ կոնտակտային հեռախոսահամար;

3.2.3. էլեկտրոնային հասցե (e-mail);

3.3. «MTRobot»-ը պաշտպանում է տվյալները, որոնք ավտոմատ կերպով փոխանցվում են գովազդային բլոկերի դիտման ընթացքում և այնպիսի կայքէջերի այցելության ժամանակ, որոնց վրա տեղադրված է համակարգի վիճակագրական սկրիպտ («պիկսել»):

  • IP հասցե;
  • Տեղեկատվություն cookies-ից;
  • Տեղեկատվություն բրաուզերի մասին (կամ այլ ծրագրի մասին, որն իրականացնում է հասանելիություն գովազդի ցուցադրմանը);
  • Հասանելիության ժամանակ;
  • Կայքէջի հասցեն, որի վրա տեղադրված է գովազդային բլոկը;

ռեֆերեր (նախորդ կայքէջի հասցեն):

3.3.1. Cookies-ի անջատումը կարող է առաջացնել «MTRobot» կայքի՝ ավտորիզացիա պահանջող մասերի նկատմամբ հասանելիության անհնարինություն:

3.3.2. «MTRobot»-ը իրականացնում է իր այցելությունների IP հասցեների վիճակագրության հավաքագրում: Տվյալ տեղեկատվությունը կիրառվում է տեխնիկական խնդիրների առաջացման և լուծման, իրականցվող ֆինանսական վճարումների օրինականության վերահսկման նպատակով:

3.4. Ցանկացած այլ անհատական տեղեկատվություն, որը նշված չէ վերևում (գնումների պատմություն, օգտագործվող բրաուզերներ, օպերացիոն համակարգեր և այլն), ենթակա է հուսալի պահպանման և չտարածման՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են գաղտնիության սույն քաղաքականության 5.2. և 5.3. կետերում:

  1. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

4.1. Օգտատիրոջ անհատական տվյալները «MTRobot» կայքի ադմինիստրացիան կարող է օգտագործել հետևյալ նպատակով՝

4.1.1. «MTRobot» կայքում գրանցված օգտատիրոջ նույնականացում պատվերի ձևակերպման և (կամ) «MTRobot»-ի հետ հեռակա տարբերակով առքուվաճառքի պայմանագրի կնքման միջոցով:

4.1.2. «MTRobot» կայքի անհատականացված ռեսուրսների նկատմամբ օգտատիրոջը հասանելիության տրամադրում:

4.1.3. օգտատիրոջ հետ հետադարձ կապի հաստատում՝ ներառյալ «MTRobot» կայքի օգտագործմանը վերաբերող ծանուցումների, հարցումների ուղղությունը, ծառայությունների մատուցումը, օգտատիրոջ կողմից արված հարցումների հայտերի մշակումը:

4.1.4. օգտատիրոջ գտնվելու վայրի որոշում անվտանգության ապահովման նպատակով, խարդախության կանխարգելում:

4.1.5. օգտատիրոջ կողմից անհատական տվյալների հավաստիության և ամբողջականության հաստատում:

4.1.6.  առքի իրականացման նպատակով հաշվարկային գրառման ստեղծում, եթե օգտատերը համաձայնել է հաշվարկային գրառում ստեղծելու հետ:

4.1.7. «MTRobot» կայքի օգտատերերին պատվերի վիճակի մասին ծանուցում:

4.1.8. վճարումների մշակում և ստացում, հարկերի կամ հարկային արտոնությունների հաստատում, վճարման վիճարկում, օգտատիրոջ կողմից վարկ ստանալու իրավունքի սահմանում:

4.1.9. «MTRobot»-ի օգտագործման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում օգտատիրոջը արդյունավետ հաճախորդների և տեխնիկական աջակցության տրամադրում:

4.1.10. օգտատիրոջ համաձայնությամբ «MTRobot» կայքի կամ նրա գործընկերների անունից նրան թարմացված արտադրանքի, հատուկ առաջարկների, գների մասին տեղեկատվության, նորությունների ժապավենի և այլ տվյալների տրամադրում:

4.1.11. օգտատիրոջ համաձայնությամբ գովազդային գործունեության իրականացում:

4.1.12. արտադրանք, թարմացումներ և ծառայություններ ստանալու նպատակով օգտատիրոջը «MTRobot» կայքի կամ գործընկերների ծառայություններին հասանելիության տրամադրում:

  1. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

5.1. Օգտատիրոջ անհատական տվյալների մշակումը իրականացվում է առանց ժամկետների սահմանափակման ցանկացած օրինական տարբերակով, այդ թվում անհատական տվյալների տեղեկատվական համակարգերում՝ օգտագործելով ավտոմատացման միջոցներ կամ առանց նման միջոցների օգտագործման:

5.2. Օգտատերը համաձայնում է այն բանի հետ, որ կայքի ադմինիստրացիան անհատական տվյալները երրորդ անձանց փոխանցելու իրավունք ունի, մասնավորապես սուրհանդակային ծառայություններին, փոստային կազմակերպություններին, հեռահաղորդակցման օպերատորներին բացառապես օգտատիրոջ՝ «MTRobot» կայքում ձևակերպված պատվերը կատարելու նպատակով՝ ներառյալ ապրանքի առաքումը:

5.3. Օգտատիրոջ անհատական տվյալները կարող են փոխանցվել պետական իշխանության իրավասու մարմիններին միայն՝ ըստ հիմքի և օրենսգրքով սահմանված կարգի:

5.4. Անհատական տվյալները կորցնելու կամ հրապարակելու դեպքում կայքի ադմինիստրացիան տեղեկացնում է օգտատիրոջը անհատական տվյալների կորստի կամ հրապարակման մասին:

5.5. Կայքի ադմինիստրացիան ձեռնարկում է կազմակերպական և տեխնիկական անհրաժեշտ միջոցառումներ անիրավական կամ պատահական հասանելիությունից, ոչնչացումից, փոփոխությունից, արգելափակումից, պատճենումից, տարածումից, ինչպես նաև երրորդ անձանց այլ անիրավական գործողություններից օգտատիրոջ անհատական տեղեկատվության պաշտպանման համար:

5.6. Կայքի ադմինիստրացիան օգտատիրոջ հետ համատեղ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները վնասների կամ օգտատիրոջ անհատական տվյալների կորստով կամ հրապարակմամբ առաջացած այլ բացասական հետևանքների կանխարգելման համար:

  1. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.1. Օգտատերը պարտավոր է.

6.1.1. տրամադրել տեղեկատվություն «MTRobot» կայքի օգտագործման համար անհրաժեշտ անհատական տվյալների մասին:

6.1.2. տվյալ տեղեկատվության փոփոխման դեպքում թարմացնել, լրացնել անհատական տվյալների մասին տրամադրված տեղեկատվությունը:

6.2. Կայքի ադմինիստրացիան պարտավոր է.

6.2.1. օգտագործել ստացված տեղեկատվությունը բացառապես գաղտնիության սույն քաղաքականության կետ 4-ում նշված նպատակների համար:

6.2.2. ապահովել գաղտնի տեղեկատվության պահպանում գաղտնիության մեջ, չհրապարակել առանց օգտատիրոջ նախնական գրավոր թույլատվության, ինչպես նաև չիրականացնել վաճառք, փոխանակում կամ օգտատիրոջ տրամադրած անհատական տվյալների՝ այլ հնարավոր միջոցներով հրապարակում՝ բացառությամբ գաղտնիության սույն քաղաքականության 5.2. և 5.3. կետերի:

6.2.3. ձեռնարկել նախազգուշական միջոցառումներ օգտատիրոջ անհատական տվյալների գաղտնիության պահպանման համար գոյություն ունեցող  գործարար շրջանառության մեջ նմանատիպ տեղեկատվության պաշտպանության համար սովորաբար օգտագործվող կարգի համաձայն:

6.2.4. օգտատիրոջ կամ նրա օրինական ներկայացուցչի կամ ստուգման ժամանակահատվածում անհատական տվյալների սուբյեկտների իրավունքների պաշտպանության հարցում լիազորված մարմինների դիմելու կամ հարցման պահից անստույգ անհատական տվյալների կամ անիրավական գործողությունների բացահայտման դեպքում իրականացնել համապատասխան օգտատիրոջը վերաբերող անհատական տվյալների արգելափակում:

  1. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

7.1. Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում տեղեկատվության գաղտնիության կորստի կամ հրապարակման դեպքում, եթե տվյալ գաղտնի տեղեկատվությունը.

7.1.1. դարձել է հրապարակային մինչև դրա կորուստը կամ հրապարակումը:

7.1.2. ստացվել է երրորդ անձից մինչև կայքի ադմինիստրացիայի կողմից դրա ստացումը:

7.1.3. հրապարակվել է օգտատիրոջ համաձայնությամբ:

8.ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

8.1. Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի փոփոխություններ կատարել գաղտնիության սույն քաղաքականությունում առանց օգտատիրոջ համաձայնության:

8.2. Նոր գաղտնիության քաղաքականությունը ուժի մեջ է մտնում «MTRobot» կայքում նրա տեղադրման պահից, եթե այլ բան նախատեսված չէ գաղտնիության քաղաքականության նոր խմբագրման մեջ:

8.3. Տվայլ գաղտնիության քաղաքականության վերաբերյալ բոլոր առաջարկները կամ հարցերը հարկավոր է հայտնել «MTRobot» կայքում եղած կոնտակտների միջոցով: